|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը հունիսի 24-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Անդրադարձ է կատարվել նաև միջազգային օրակարգի որոշ հարցերի, այդ թվում՝ Անդրկովկասում կայունության ապահովմանը և սիրիական կարգավորմանը», - նշված է հաղորդագրությունում։
Կողմերը քննարկել են նաև փոխշահավետ երկկողմ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները՝ շեշտը դնելով առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առկա համաձայնագրերի գործնական իրականացման վրա։
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իրանի ղեկավարությանը և ժողովրդին գալիք Կուրբան-բայրամի կապակցությամբ։
Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը մեղադրեց ռուս զինվորականներին «Վագներ»-ի դիրքերը գնդակոծելու մեջ և «արդարության երթ» հայտարարեց Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության դեմ՝ մտնելով Դոնի Ռոստով, այնուհետև շարժվելով դեպի Մոսկվա։ Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ Պրիգոժինը դադարեցրեց առաջխաղացումը և զորքերը վերադարձրեց տեղակայման վայրեր։