|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Այսօր՝ Տավուշի մարզում, մի խումբ ուսանողներ անցան ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության շարքերը։
Նորագիրները երդվեցին իրենց պատվով և հայրենիքով, հարկ եղած դեպքում՝ նաև կյանքի գնով ծառայել Հայաստանի և հայության ազատագրության դատին։
Հանդիսանալով ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեության ներկայացուցիչ՝ պատիվ ունեցա լինելու Տավուշի Ջուխտակ վանքում տեղի ունեցած երդմնակալության կնքահայրը։
Իմ խոսքում նշեցի, որ Դաշնակցությունը միշտ կարողացել է դժվար պահերին համախմբել հայ ժողովրդին, կասեցնել կործանարար ընթացքները՝ բերելով նոր արշալույսներ։
Շնորհավորում եմ ՀՅԴ մեծ և ջերմ ընտանիքին միացած երիտասարդներին»։