|
Փոխարժեքներ
13 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.57 |
| EUR | ⚊ | € 448.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.8914 |
| GBP | ⚊ | £ 514.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.67 |
Այս օրը ոչ միայն հիշարժան, այլև շրջադարձային է ձեր կյանքում: Անդամակցելով ՀՅԴ մեծ ընտանիքին՝ դուք սկսում եք կյանքի նոր ուղի, դժվարին, վայրիվերումներով ու փորձություններով լի ճանապարհ: Համոզված եմ՝ պատվով կանցնեք այն, ինչպես դա անցել են ձեր նախորդները, մեր ազգային մեծ գործիչները, որոնց պետք է ձգտենք նմանվել ամեն օր. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ ՀՅԴ «Շիրակ» Մարզային կոմիտեության գրասենյակում հունիսի 3-ին տեղի ունեցած երդման արարողության ժամանակ ասաց ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ և նորագիրների կնքահայր Մհեր Մելքոնյանը:
ՀՅԴ «Շիրակ» Մարզային կոմիտեության շարքերն այդպիսով շարունակում են համալրվել։
Արարողության մասնակիցներին ողջույնի խոսքեր ուղղեցին և նորագիրներին բարի գալուստ մաղթեցին նաև ՀՅԴ Աշոցքի «Արթուր Մկրտչյան» կոմիտեի անդամ Կարեն Հովհաննիսյանը և ՀՅԴ Գյումրու «Արտավազդ Ալիխանյան» կոմիտեի անդամ Արփինե Նիկողոսյանը: