Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Այս օրը ոչ միայն հիշարժան, այլև շրջադարձային է ձեր կյանքում: Անդամակցելով ՀՅԴ մեծ ընտանիքին՝ դուք սկսում եք կյանքի նոր ուղի, դժվարին, վայրիվերումներով ու փորձություններով լի ճանապարհ: Համոզված եմ՝ պատվով կհաղթահարենք այն, ինչպես դա անցել են Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցի նախորդները, մեր ազգային մեծ գործիչները, որոնց պետք է ձգտենք նմանվել ամեն օր. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ ՀՅԴ Գյումրու կամավորական ջոկատի հրամանատար Արտավազդ Ալիխանյանի շիրիմին դեկտեմբերի 20֊ին տեղի ունեցած երդման արարողության ժամանակ ասաց ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր և նորագիրների կնքահայր Մհեր Մելքոնյանը:
ՀՅԴ «Շիրակ» Մարզային կոմիտեության շարքերն այդպիսով շարունակում են համալրվել։
Երդման արարողության մասնակիցներին ողջույնի խոսքեր ուղղեցին և նորագիրներին բարի գալուստ մաղթեցին նաև ՀՅԴ Անիի առանձնակի խմբի պատասխանատու Մանուկ Իսպիրյանը, ինչպես նաև ՀՅԴ Արցախի կառույցի ընկերները։