|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մարտի 4-ին Պռոշյանի «Զորաց պանթեոն»-ում դաշնակցականի ուխտի կատարմամբ 13 նորագիր անցել է ՀՅ Դաշնակցության շարքերը:
Երդման արարողության կնքահայրը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանն էր, ով, նախքան երդումը, երիտասարդներին ներկայացրեց դաշնակցականի արժեհամակարգի ու վարքագծի առանցքային բնորոշիչները:
Լսելով երիտասարդների հավաստիացումը ՀՅ Դաշնակցության աշխարհասփյուռ կազմակերպությանը անդամագրվելուն պատրաստ լինելու մասին` նրանց հնարավորություն տրվեց անդամագրվել Դաշնակցության կազմակերպական կառույց:
Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի երիտասարդներին միավորել է ՀՅ Դաշնակցության կազմակերպությանը մաս կազմելու աներեր վճռականությունը, կազմակերպական կյանքի ու քաղաքական գործի նկատմամբ հետաքրքրությունը, դաշնակցականությունը որպես ուրույն գաղափարախոսություն պահպանելու, հարստացնելու և հաջորդ սերունդներին փոխանցելու հանձնառությունը: