|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՄԱԿ փախստականների գործերով գերագույն հանձնակատարի վարչությունը (UNHCR) Ադրբեջանի կառավարությունից պաշտոնական ծանուցում է ստացել եւ ավարտում է իր գործունեությունը երկրում։ Այս մասին, ի պատասխան APA-ի հարցման, հայտնել է UNHCR ներկայացուցիչ Մեթյու Սոլթմարշը։
Մի քանի տարի առաջ Ադրբեջանի իշխանությունները փակեցին ԵԱՀԿ գրասենյակը, այնուհետև Բաքվի դիրքորոշման պատճառով կոնսենսուս ձեռք չբերվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատանքը շարունակելու վերաբերյալ, և այն նույնպես փակվեց։ Վերջերս Ադրբեջանի իշխանությունները սկսել են խոսել ԿԽՄԿ պատվիրակությունը փակելու մասին։