|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՄԻԵԴ-ում այսօր ունենք ավելի քան 80 տեսանյութ, որոնք ապացուցում են, որ տղաները գերեվարվել են ադրբեջանցի ասկյարների կողմից և այժմ այդ հայցերը հարցականի տակ է դրված։ Եթե կառավարությունը հետ կանչի այդ հարցերը, ապա այս անձինք մնում են ձեռնունայն, այդ դուռը ևս փակվում է։ Այս մասին գերեվարված և անհետ կորած անձանց հարազատների ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուզաննա Ստեփանյանը։
«Վերջին շրջանում մի քիչ տեղաշարժ եղավ և հանկարծ կառավարությունը հայտարարում է, որ այս ծնողների հայցերը հետ են վերցնելու։ Որևէ մեկը դրա իրավունքը չունի, դա իրավունքների կոպտագույն խախտում է»,- նշեց նա՝ հավելելով, որ Ադրբեջանը կարող է ամեն օր նոր պահանջներ դնել, իսկ մերոնք պարզապես ցանկանում են սողացող խաղաղության թուղթը կարողանան ստորագրել։
Մանրամասն՝ տեսանյութում