|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ՀՕՊ համակարգերը գիշերը ՌԴ երեք մարզերի վրա ուկրաինական 66 անօդաչու են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Անցած գիշեր ՀՕՊ հերթապահ միջոցները ուկրաինական 66 անօդաչու են ոչնչացրել՝ 41 անօդաչու՝ Բրյանսկի մարզի երկնքում, 24 անօդաչու՝ Կալուգայի և մեկ անօդաչու` Կուրսկի մարզի տարածքի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։