|
Փոխարժեքներ
12 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 426.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.0686 |
| GBP | ⚊ | £ 493.73 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
«ԿԸՀ-ն իր իրավունքն է իրացրել, բայց այդ դեպքում մի բան է անհասկանալի, եթե այդ 2 ընտրատարածքում արդյունքներն անվավեր է ճանաչել, ինչո՞ւ մի հատ այլ ընտրական տարածքում, օրինակ՝ 32, որտեղ թիվ 8 համարը բացակայել է ընդհանրապես, արդյունքներն անվավեր ճանաչված չեն, այսինքն՝ նախընտրողական վերաբերմունք են արել, հատուկ էն նպատակով, որ ԲՀԿ-ին ֆիլտրեն և չթողեն խորհրդարան»,- ԿԸՀ-ի դիմաց հայտարարեց քաղաքագետ, ԲՀԿ պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը։
«Ցանկացած մեթոդի գնում են, հենց ընթացակարգի խախտումը մեր մոտ լեգիտիմ կասկած ա ստեղծում, որ նպատակն ազնիվ չի, նպատակն ընտրությունների օրինականությունը վերականգնելու ցանկությունը չի։ Մենք ասել ենք, որ քաղաքական ու իրավական ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք, որ մեր ընտրողի ցանկացած հարց պաշտպանենք, և երկրորդը, որպեսզի ընտրությունների ընդհանուր օրինականությունը պահպանվի: Այս պահի դրությամբ, եթե մեր ձայները գրպանում են և կրկնակի քվեարկություն չեն նշանակում, ապա չենք անցնում խորհրդարան»,- ասաց Սուրենյանցը։
Քաղաքագետը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանն խնդիր ունի երեք հինգերորդ ապահովել խորհրդարանում, որպեսզի միայն իրենց ֆրակցիայով կարողանան սահմանադրական օրենքներ ընդունել։
«Քանի որ ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան կոնֆիգուրացիան փոխում է և իրենք զրկվում են նույնիսկ երեք հինգերորդից, որոշել են դիմել ցանկացած մեթոդի, իրենց կոմֆորտ կարգավիճակը ապահովելու համար։Մենք հո կատակ չէինք անում, որ ընտրարշավի ժամանակ ասում էինք՝ Նիկոլ Փաշինյանը լիքը արտաքին պարտավորություններ ունի ստանձնած, այդ թվում՝ Ալիևի առաջ, հիմա եկել է այդ գինը վճարելու ժամանակը, իսկ եթե ԲՀԿ-ն էլ է հայտնվում խորհրդարանում, հուշում է, որ ինքը խիստ խոցելի լեգիտիմություն ունի։ Խոցելի լեգիտիմությամբ այդ արտաքին պարտավորությունները կատարել չի կարող։ Կոպիտ ասած՝ ԲՀԿ-ի ներկայությունը խորհրդարանում խաթարում է Նիկոլ Փաշինյանի Ալիևի երջանիկ վասալ լինելու կարգավիճակը»,- ասաց Սուրենյանցը։