|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ադրբեջանը դադարեցրել է Արցախի ողջ տարածքի գազամատակարարումը, ֆեյսբուքյան իր էջում գրում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Բաքվի քաղաքականության նպատակն այլևս հասկանալի է: Ընդ որում, Ադրբեջանը երկու հանգամանք հաշվարկել է՝ դա ուժային դիսբալանսն է՝ ի վնաս մեզ, ու երկրորդը՝ այն ակնհայտ իրողությունը, որ Հայաստանը չունի դաշնակիցներ:
Ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետպատերազմյան երկու տարիներին: Փաստերն ավելի խոսուն են՝ մեր պաշտպանական կարողությունները չեն ավելացել, Երևանի գոյություն ունեցող կամ չունեցող օրակարգի շուրջ չունենք որևէ դաշնակից:
Կատարյալ ֆիասկո:
Իհարկե, գործող կառավարությունը կարող էր գոնե մի «ծառայություն» մատուցել մեր ժողովրդին, եթե որոշեր անցնում հեռանալ:
Այդ պատրանքն էլ չունենանք, որովհետև պետության համար ոչինչ չանելու գինը եղել է հենց սեփական իշխանության ամրապնդումը:
Ճակատագրական օրեր են ու վախենամ, որ Փաշինյանը հատում է մի «կարմիր գիծ», որից անդին այլևս հնարավոր չի լինելու անցնում հեռացումը»,- գրել է Սուրենյանցը: