|
Փոխարժեքներ
28 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.72 |
| EUR | ⚊ | € 417.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.7052 |
| GBP | ⚊ | £ 488.51 |
| GEL | ⚊ | ₾ 139.58 |
«Ուզում եմ Նիկոլ Փաշինյանին մի ուղերձ հղել. այն, ինչ այսօր ժամը 13:00-ից սկսվելու է ԿԸՀ-ի շենքի մոտ, ընդամենը սկիզբն է ու եթե նա դադար չտա իրավական բեսպրեդելին ու կամայականություններին, կառավարական բոլոր շենքերն ու Երևանի փողոցները հեղեղվելու են տասնյակ հազարավոր մարդկանցով»,- քիչ առաջ հայտարարեց ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
Ավելի վաղ ԲՀԿ-ականները ֆեյսբուքյան իրենց էջերում հայտնել էին հետևյալը. «Այսօր ժամը 13:00-ին կոչ ենք անում մեր բոլոր մտահոգ քաղաքացիներին, ԲՀԿ-ի համակիրներին հավաքվել ԿԸՀ մոտ՝ իրենց արդարացի բողոքի ձայնը բարձրացնելու տեղի ունեցող անարդարությունների ու ամենաթողության դեմ։ Մեր քաղաքացիներից խլում են իրենց ազատ կամարտահայտման իրավունքը և ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա»: