|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը տելեգրամյան ալիքում գրում է․
«Լոգիստիկ խնդիրների և վրացական իշխանությունների հետ կոնֆլիկտի չլուծումն իր բացասական ազդեցությունն է թողել կոնյակագործության և գինեգործության վրա։
Մասնավորապես, պաշտոնական վիճակագրության համաձայն` 2025 թվականի առաջին կիսամյակում կոնյակի արտադրության ծավալները նվազել են 31.8%-ով, իսկ խաղողի գինունը` 36,3%-ով: Ըստ էության, այս տարի հայաստանյան ավանդական ալկոհոլային արտադրության 1/3-ով կրճատումը շղթայաբար բացասաբար է ազդելու նաև խաղողի մթերման ծավալների և գների վրա աշնանը:
Հետևաբար, տուժելու են ոչ միայն ալկոհոլային խմիչքներ արտադրողները, այլ նաև տասնյակ հազարավոր խաղողագործներ: Այսօրվանից պետք է մտածել` ինչպես են լուծելու խաղողի մթերման խնդիրը, քանի որ մթերողների տարաները չեն դատարկվել»: