կարևոր
8404 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-27 22:04
Հասարակություն

ՀՀ ՆԳ նախարարությունը միջադիրներ և ալկոհոլային խմիչքներ է գնել

ՀՀ ՆԳ նախարարությունը միջադիրներ և ալկոհոլային խմիչքներ է գնել

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հոկտեմբերին պետբյուջեի հաշվին գնել է միջադիրներ, ալկոհոլային խմիչքներ, չրերի տեսականի։

«Փաստինֆո»-ն ուսումնասիրել  է բաց աղբյուրներում հրապարակված փաստաղթերը, որոնց համաձայն` ՆԳՆ-ն հիգիենիկ միջադիրներ կամ վիրախծուծներ (տամպոններ) է գնել «Ռիտա Գասպարյան» ԱՁ-ից` վճարելով 6336 դրամ։ 

Հաջորդիվ «Սոֆթ թրեյդ» ՍՊԸ-ից նախարարությունը կատարել է 2 միլիոն 465 հազար դրամի գնում` ձեռք  բերելով աղբի համար նախատեսված  2602 հատ  պոլիէթիլենային պարկ և 18.000 հատ զուգարանի թուղթ։

ՆԳ նախարարությունը «Սաս գրուպ» ՍՊԸ-ից հոկտեմբերին գնել է 266.727 դրամի կոնյակ և չրեր։ 

Մասնավորապես` Գերատեսչությունը ձեռք է բերել 5 հատ «Ախթամար» տեսակի 10 տարեկան կոնյակ (0.7 լ), 3 հատ «Արարատ Վասպուրական» տեսակի 15 տարեկան կոնյակ (0.5 լ) և չրերի տեսականի (խնձոր, ծիրան, սալոր, տանձ)։

Աղբյուր՝ Փաստինֆո