|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Նախորդ գիշեր ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 71 անօդաչու ՌԴ վեց մարզի վրա։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ ամենաշատ անօդաչուները՝ 49-ը, խոցվել են Կուրսկի մարզի երկնքում։ Եվս յոթ անօդաչու ոչնչացվել է Օրյոլի և Ռյազանի մարզերի օդային տարածքում, չորսը՝ Բրյանսկի, երեքը՝ Վլադիմիրի և մեկը՝ Տուլայի մարզի վրա։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։