|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Այս ժողբաստիոնում կեղծվեցին ընտրությունները, վարչական ռեսուրսի, մարդկանց բռնելու, վախեցնելու, զինվորներին տանել՝ ժամը 8- ից հետո քվեարկելու... այս բոլորի միակ մեղավորն ու պատասխանատուն ՔՊ-ն է, որը մերժվեց ժողովրդի կողմից։ Հենց երեկոյան իրենց պանիխիդայի դեմքից երևում էր, որ չունեն իշխանություն, իսկ հիմա անցել են ապօրինությունների»,- ԿԸՀ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Երևանու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ-ի ցուցակով պատգամավորի թեկնածու Գևորգ Ստեփանյանը։
«ԲՀԿ-ն մնացել է իրենց կոկորդին, ուզում են փոշիացնել մեր ձայները։ Վերջին անգամ դիմում եմ՝ փոքրիկ Վան Գո՛գ, քո վրա, քո ուսերին, քո վզին մի վերցրու այս ապօրինությունները, վաղ թե ուշ պատասխան ես տալու»,- ասաց Ստեփանյանը։