կարևոր
808 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-28 12:49
Հասարակություն

ՔՊ-ն ուզում են իրենց մարդուն տնօրեն դարձնել Պուշկինի դպրոցում, ծնողները վրդովված են․ Գևորգ Ստեփանյան

«ՔՊ-ն ուզում են իրենց մարդուն տնօրեն դարձնել Պուշկինի դպրոցում, ծնողները վրդովված են»,- այս մասին քաղաքապետարան դիմաց ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ Պուշկինի անվան դպրոցի մանկավարժական կազմն ու ծնողական համայնքն այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ցույց են անցկացրել: Նրանք պահանջում են չեղյալ հայտարարել իրենց դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին այլ անձով փոխարինելու որոշումը: Ցուցարարները հայտնում են, որ սեպտեմբերից պատրաստ են բոյկոտել նաև դասապրոցեսը, եթե իրենց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքի չվերականգնեն:

Մանրամասն՝ տեսանյութում։