|
Փոխարժեքներ
04 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.19 |
| EUR | ⚊ | € 422.53 |
| RUB | ⚊ | ₽ 4.1972 |
| GBP | ⚊ | £ 491.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 2-ին արտառոց դեպք է եղել Երևանի թիվ 164 հիմնական դպրոցում։ Երբ առաջին դասարանցիները դասվարների ուղեկցությամբ, ծնողների հետ դուրս են եկել դպրոցի բակ, դպրոցի բակ են մտել մի երտասարդ տղամարդ և կին, որոնք առաջին դասարանցիներին նվիրել են փուչիկներ, փոքր Աստվածաշունչներ և Աստվածաշնչի թեմաներով գծանկարներով գունավորման ալբոմներ։ Դպրոցի տնօրենի դաստիարակչական գծով փոխտնօրենը շտապել է դպրոցի բակ եւ միջամտել։
Առաջին դասարանցիների մեկի հայրը կոշտ վեճ է ունեցել այդ երկու անձի հետ, որոնք ինչ որ կրոնական կազմակերպության անդամներ են եղել եւ նրանց դպրոցի տարածքից դուրս են հանել։ Ծնողները դժգոհել են, որ աղանդավորները հասել են առաջին դասարանի երեխաներին:
Ընդամենը 5-6 օր առաջ թիվ 164 դպրոցի տնօրեն նշանակված Գոհար Խաչատրյանը մեզ հայտնեց, որ մի քանի ծնող այդ ժամանակ անուշադիր են եղել` թույլ տալով, որ իրենց երեխաներին այդպիսի նվերներ տան։ Նա հայտնեց, որ ուժեղացրել է դպրոցի տարածքի պահպանությունը։ Դպրոցից նաեւ դիմել են ոստիկանություն, սեպտեմբերի 4-ին դպրոցում սպասվում է ոստիկանի այց` այդ դեպքի կապակցությամբ եւ լինելու է ծնողական ժողով»։