Միասին կարող ենք
կարևոր
1012 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-12 18:46
Հասարակություն

Ալեն Ղևոնդյանը սկզբունքային անհատ է, ազգային նկարագրի տեր և բարձր արժեքների կրող. Տարոն Ղազարյան

Ալեն Ղևոնդյանը սկզբունքային անհատ է, ազգային նկարագրի տեր և բարձր արժեքների կրող. Տարոն Ղազարյան

ՀՅԴ անդամ Տարոն Ղազարյանը գրում է.

«Ցավոք, այս իշխանությունների համար միշտ էլ առավել ընդունելի են եղել ոչ թե սկզբունքներ, արժեհամակարգ և ինքնուրույն մտածողություն ունեցող մանկավարժները, դասախոսներն ու գիտնականները, այլ հարմարվողները, լռողները և քծնողները։ Որովհետև ազատ միտքն ու արժանապատիվ կեցվածքը վտանգավոր են այն իշխանության համար, որը չի հանդուրժում սկզբունքայնությունն ու այլակարծությունը։

Ալեն Ղևոնդյանը սկզբունքային անհատ է, ազգային նկարագրի տեր և բարձր արժեքների կրող։ Պատիվ է լինել պրն. Ղևոնդյանի ուսանողը։

Ուսանողների հետ աշխատելու իրավունքը նախևառաջ բարոյական իրավունք է։ Նրանց պետք է կրթեն մարդիկ, որոնց կյանքն ու կենսագրությունը համահունչ են իրենց հռչակած արժեքներին, ովքեր սեփական օրինակով սովորեցնում են արժանապատվություն, սկզբունքայնություն և հայրենասիրություն։ Քանի որ կրթության մեջ ամենակարևոր դասը ոչ թե գիտելիքն է, այլ նկարագիրը։ Իսկ նկարագիր կարող է ձևավորել միայն նկարագիր ունեցող մարդը, ինչպիսին Ալեն Ղևոնդյանն է։

Ազատությո՛ւն քաղАлен Гевондянանտարկյալներին»։

Հիշեցնենք՝ Ալեն Ղևոնդյանը ձերբակալվել է՝ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր անելու մեղադրանքով։