Միասին կարող ենք
կարևոր
979 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-12 18:24
Հասարակություն

Մարդուն իր հայրենիքը սիրելու և պաշտպանելու համար բանտ նստացրին, մեկուսացրին, սահմանափակեցին գործունեությունը. Տիգրան Աբրահամյան

Մարդուն իր հայրենիքը սիրելու և պաշտպանելու համար բանտ նստացրին, մեկուսացրին, սահմանափակեցին գործունեությունը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար, պահեստազորի գնդապետ Աշոտ Մինասյանին է տեսակցել կալանավայրում։

«Քրեակատարողական հիմնարկում Աշոտ Երկաթին էի տեսության գնացել։ Պարզ է, չէ՞, թե ընտրություններից առաջ ինչու նրան բռնեցին, ինչ խնդիր լուծեցին և ինչ հաշվարկով էր դա արվել։

Մարդուն իր հայրենիքը սիրելու և այն պաշտպանելու համար բանտ նստեցրին, մեկուսացրին, սահմանափակեցին հանրային և քաղաքական գործունեությունը։

Ու այս ամենն այնքան ժամանակ է ուղեկցելու բոլորիս, քանի դեռ չարիքի այս իշխանությունը կա, իսկ դրա ստեղծողը դիկտատուրա է կառուցում»,- գրել է Աբրահամյանը։