կարևոր
3640 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-16 11:20
Հասարակություն

Մի քանի ավտոբուսներով եկան, տղամարդկանց քաշքշելով նստացրին մեքենա ու տարան. ՊՆ նախկին շենքի բնակիչ

Մի քանի ավտոբուսներով եկան, տղամարդկանց քաշքշելով նստացրին մեքենա ու տարան. ՊՆ նախկին շենքի բնակիչ

Առավոտյան ժամը 8-ի սահմաններում մի քանի ավտոբուսներով ոստիկանները եկան, տղամարդկանց քաշքշելով մնստացրին մեքենա ու տարան: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, ՊՆ նախկին շենքի մոտ լրագրողների հետ զրույցում պատմել է շենքի բնակիչներից մեկը՝ Ալլա Էվանյանը:

«Մեզ ասացին, որ դուք անօրինական եք բնակվում, տեսա, որ տանս դուռը ջարդած է, ամուսնուս էլ են տարել: Թող թողնեն մեզ, հանգիստ ապրենք: Իմ ամուսինը 15 օր առաջ է իջել  պոստերից, երկու աղջիկներս էլ են պոստերում: Ո՞ւմ համար, էս պետության համար, որ մեզ հանի, գցի քուչե՞քը: Ասում է՝ քեզ տեղ կտանք, կապրես: Այսինքն էդ տեղը որտե՞ղ ա, չեն ասել: Մեզ հանել են դուրս, ես էս ցրտին ո՞ւր գնամ: Վարձով էի ապրում, 500 հազար վարձ էի տալիս, հիմա ո՞ւր գնամ: Չեն թողնում, որ մենք մեր իրերը վերցնենք, անգամ փաստաթղթերը: Ես մնալու եմ այստեղ, մինչեւ տեսնեմ ինչ է լինում: Անգամ չգիտեմ՝ ամուսնուս որ բաժին են տարել: Կսպասեմ իրեն, գա, տեսնենք՝ ինչ ենք անում: Մենք Նիկոլ Փաշինյանի համար էդքան պայքարել ենք»: