|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Պարզ տեխնիկական հաշվարկ էին արել և հասկացել, որ այդ նախագիծը որևէ պայմաններում չեր կարող դրական եզրահանգում ունենալ։ Այս իշխանությունը վերացնում է հայրենիքը պաշտպանելու գաղափարական հենքը»,- ասել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ՝ անրադառնալով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգով նախատեսված պարտադիր զինվորական ծառայությունից գումարով ազատվելու մասին աղմկահարույց նախագծի քննարկումը հետաձգելուն։
Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավորի առաջարկած նախագծով նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամ, և 6 ամսով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 մլն դրամ պետբյուջե վճարելու պայմանով:
Մանրամասն՝ տեսանյութում։