Միասին կարող ենք
կարևոր
442 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-12 13:33
Հասարակություն

Կար նույնականացված անձ, փաստերը բավարար չէին. Նախարարը՝ աշակերտին թմրանյութով կոնֆետ տալու մասին

Կար նույնականացված անձ, փաստերը բավարար չէին. Նախարարը՝ աշակերտին թմրանյութով կոնֆետ տալու մասին

«Դեպքը մեզ համար մտահոգիչ է, որովհետև առաջին անգամ է, կարծես թե նմանատիպ իրավիճակ, երբ ունենք այսպիսի դեպք, ամբողջ իրավապահ համակարգը պատշաճ կերպով դիտարկում է այն» ,-ԱԺ-ում հայտարարեց ՆԳ նախարար Արփինես Սարգսյանը՝ պատասխանելով Մխչյան գյուղում դպրոցականին թմրանյութ պարատադրելու միջադեպի վերաբերյալկ հարցը։

Նա ասաց, որ հաղորդում են փոխանցել քննչական մարմին, իսկ ոստիկանությունը օպերատիվ հետախուզական աշխատանքներ է տանում։

«Սկզբից ունեինք նույնականացված անձ, բայց կարծես թե փաստերը բավարար չեն եղել, որպեսզի վստահ լինեինք, որ տվյալ անձի կողմից է կատարվել»,- ասաց Սարգսյանը՝ հիշեցնելով, որ փորձաքննության արդյունքում թմրամիջոցի հետք էր հայտնաբերվել։

ՆԳ նախարարն ասաց, որ նախաքննության շահերից ելնելով չի կարող ավել բան ասել, միայն նշեց, որ երեխայի առողջական վիճակը կարգավորվում է և  սկսել է որոշ տեղեկատվություն տալ գործի հանգամանքների վերաբերյալ։

Արփինե Սարգսյանը հայտարարեց, որ մոտ ժամանակներց գործում հստակություն կլինի և իրենք հանդես կգան հայտարարությամբ։

ՆԳ նախարարը վստահեցրեց, որ անչափահասների շրջանում թմրամոլության մակարդակը մտահոգիչ չէ, այն տարեկան տատանվում է 10 դեպքի շրջանակներում և Ոստիկանությունը հիմնական ուշադրությունը ուղղում է երիտասարդության շրջանակին։