|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նույնականացված ու փորձաքննությունների արդյունքներն ամփոփված ունենք 201 դի, որոնք արդեն հուղարկավորվել են, չնույնականացված մարմիններ չունենք։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ հիվանդանոցներում կան շարունակական բուժում ստացող զինծառայողներ.
«Բոլորի առողջական վիճակը բավարար է, ապաքինման ընթացք ունեն։ Բայց առաջիկա 5-6 ամիսների ընթացքում վիրավորները բուժօգնության կարիք դեռ կունենան»,-հավելեց նա:
Անահիտ Ավանեսյանը նաև ասաց, որ 44-օրյա պատերազմից հետո կան նույնականացված մարմիններ, սակայն ծնողները հրաժարվում են մարմինները հուղարկավորել։