|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տվյալներ է ներկայացրել մարզում կորոնավիրուսով վարակվածների թվի վերաբերյալ:
«Արարատի մարզում, վերջին տվյալներով, ունենք կորոնավիրուսով 201 վարակակիր, 600 մեկուսացված։ «Արտաշատի» բժշկական կենտրոնում բուժում է ստանում 110 պացիենտ։
Մնացե՛ք տանը,
Սահմանափակե՛ք շփումները,
Հետևե՛ք անձնական հիգիենային,
Առո՛ղջ եղեք»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ այս պահի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 1039 դեպք։ Վերջին տվյալներով ապաքինվել է 211 անձ (վերջին մեկ օրում՝ 14 մարդ), 14 պացիենտ մահացել է։