|
Փոխարժեքներ
13 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 426.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.0686 |
| GBP | ⚊ | £ 493.73 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Վրաստանի նոր կաթողիկոս-պատրիարք Շիո երրորդի ընտրությունից հետո Թբիլիսիում սկսվեց պատրիարքարան դիվանագիտական այցելությունների շարք. Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Հայաստանի և Թուրքիայի դեսպանները «ճանաչողական հանդիպումներ» անցկացրին նրա հետ։ Այս մասին գրում է News Georgia-ն։
Պատրիարքարանի տվյալներով՝ հանդիպումները տեղի են ունեցել հունիսի 11-ին և կրել են պաշտոնական բնույթ։ Դիվանագետներին ընդունել են պատրիարքական նստավայրում, նրանք ցավակցություն են հայտնել Վրաց ուղղափառ եկեղեցու նախկին ղեկավար Իլյա երկրորդի մահվան կապակցությամբ և շնորհավորել Շիո երրորդինին ընտրվելու կապակցությամբ։
Պատրիարքարանի մամուլի ծառայության ղեկավար Անդրիա Ջագմաիձեի խոսքով՝ զրույցները տեղի են ունեցել «բարեկամական և ջերմ մթնոլորտում» և կենտրոնացել են երկրների միջև հարաբերությունների, ինչպես նաև վրացական սփյուռքի հետ կապված հարցերի վրա։
Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել «ավանդական և ընտանեկան արժեքների պահպանման», երիտասարդության կրթության, ինչպես նաև համաշխարհային ճգնաժամերի և պատերազմների հասարակության վրա ազդեցության թեմաներին։
Հիշեցնենք, որ Շիո երրորդը Վրաստանի կաթողիկոս-պատրիարք է ընտրվել մայիսի 11-ին Իլյա երկրորդ մահվանից հետո։