|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունիսի 13-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների դեսպանների և մշտական ու լիազոր ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Այդ մասին տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Կազմակերպության անդամ պետությունների համար հետաքրքրություն ներկայացնող՝ միջազգային և տարածաշրջանային թեմաներին վերաբերող մի շարք հարցեր։ Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակություն՝ Մինսկում կայանալիք ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ամրապնդման շուրջ։