|
Փոխարժեքներ
22 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.68 |
| EUR | ⚊ | € 418.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.6568 |
| GBP | ⚊ | £ 492.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.5 |
Իսրայելի զինված ուժերի կողմից հունիսի 13-ին հասցված ավիահարվածների հետևանքով Լիբանանի հարավային մի քանի շրջաններում 4 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Aljazeera-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մեկ մարդ զոհվել է Տիրե շրջանի Մաարակեում, իսկ Ջեզզինե շրջանում զոհվել էր Ռիհանի քաղաքապետը։
Նաբաթիե շրջանի Դեյր ալ-Զահրանիի վրա Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածից հետո ևս երկու մարդ զոհվել է։ Հաղորդվում է, որ օդային հարձակումների հետևանքով նաև բնակելի շենք է ավերվել։