|
Փոխարժեքներ
02 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.23 |
| EUR | ⚊ | € 437.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.6646 |
| GBP | ⚊ | £ 501.72 |
| GEL | ⚊ | ₾ 140.01 |
Ռուսական ՀՕՊ միջոցները գիշերը ուկրաինական 7 անօդաչու են որսացել և ոչնչացրել և մեկ փոքր օդապարիկ ՌԴ մարզերի երկնքում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Անցած գիշերվա ընթացքում կանխվել է ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռատիպ ԱԹՍ-ների և փոքր օդապարիկների կիրառմամբ Կիևի ռեժիմի կողմից ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական երեք անօդաչու Ազովի ծովի ջրատարածքում, երեքը` Բելգորոդի մարզի, մեկը` Բրյանսկի և մեկ փոքր օդապարիկ ոչնչացվել է Ռոստովի մարզի տարածքում», – ասվում է հաղորդագրության մեջ։