|
Փոխարժեքներ
22 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.68 |
| EUR | ⚊ | € 418.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.6568 |
| GBP | ⚊ | £ 492.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.5 |
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ քանի դեռ ինքը գլխավորում է հրեական պետության կառավարությունը, Իրանը միջուկային զենք չի ունենա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի հայտարարությունը տարածել է նրա գրասենյակը։
«Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա։ Նախագահ Թրամփը և ես այս հարցում լիովին համաձայն ենք», – գրել է Նեթանյահուն։
Նա նշել է, որ ինքն «ավելի քան 30 տարի գտնվում է Իրանի միջուկային ծրագրի դեմ միջազգային պայքարի առաջնագծում»։ Նրա խոսքով՝ «եթե չլիներ այդ պայքարը, Իրանը վաղուց կունենար ատոմային ռումբեր՝ Իսրայելը ոչնչացնելու համար»։
«Իրանն աշխատում է ոչնչացնել հրեական պետությունը, և ես իմ կյանքը նվիրում եմ դրա կանխմանը», – եզրափակել է Նեթանյահուն: