|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ չի հանդուրժի Իրանում միջուկային զենքի առկայությունը: Ամերիկացի առաջնորդը Իսրայելի պաշտոնաթող նախագահ Ռեուվեն Ռիվլինին հավաստիացրել է այդ մասին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ. գրում է Associated Press-ը:
Բայդենը շեշտել է, որ «քանի դեռ ես նայում եմ, Իրանը երբեք միջուկային զենք չի ստանա»:
ԱՄՆ նախագահը նշել է, որ ինքն ավելի վաղ հրամայել էր ավիահարվածներ հասցնել Իրանի աջակցությունը վայելող գրոհայինների թիրախներին, որոնք Իրաքի և Սիրիայի սահմանին էին:
ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Յուրի Շվիտկինն ասել է, որ ԱՄՆ օդային հարվածները իրանամետ ուժերին անօրինական են և ագրեսիայի ակտ են այդ պետությունների դեմ:
Անցյալ շաբաթ Իսրայելի Պաշտպանության բանակի շտաբի պետ Ավիվ Քոչավին հանդիպել է Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ և դեմ արտահայտվել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալու՝ ԱՄՆ ջանքերին: