|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունիսի 19-ին պաշտոնական այցով կլինի Երևանի «Փյունիկի» մարզադպրոցում: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Այս մասին տեղեկանում ենք ArmSport.am կայքից։
Մխիթարյանի այցը կկայանա հատուկ կազմակերպված փակ միջոցառման շրջանակում: Օրվա ընթացքում նախատեսված է հատուկ ծրագիր, որը կներառի ֆուտբոլիստի անցած ճանապարհին նվիրված կարճամետրաժ ֆիլմի ցուցադրություն, ինչպես նաև հանդիպում-զրույց ակադեմիայի սաների հետ՝ կյանքի և ֆուտբոլային ուղու վերաբերյալ։
«Վերադարձ տուն՝ այնտեղ, որտեղից սկսվեց ամենամեծ ճանապարհը»,-նշված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միլանի «Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն հայտնել էր, որ հայ ֆուտբոլիստը, որի պայմանագրի ժամկետն իտալական ակումբի հետ լրանում է այս ամիս, նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները վարում է ամբողջությամբ ինքնուրույն՝ առանց որևէ գործակալի միջամտության: