|
Փոխարժեքներ
25 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավատում է Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով համաձայնագրի կնքման հնարավորությանը։
Մայամիում ներդրումային համաժողովի ժամանակ իր ելույթում Թրամփը հայտնել էր, որ Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցություններն ընթացել են շատ լավ և դարձել առաջընթաց մեծ քայլ։ ԱՄՆ նախագահը նաև այն կարծիքն է հայտնել, որ Ռուսաստանն ունի «հաղթաթղթեր» ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում, բայց միևնույն ժամանակ ցանկանում է, որ այն ավարտվի։
«Կարծում եմ՝ ռուսները ցանկանում են, որ պատերազմն ավարտվի: Այո, իրոք ցանկանում են: Բայց կարծում եմ, որ նրանք ունեն «հաղթաթղթեր», քանի որ նրանք շատ տարածքներ են գրավել, այնպես որ նրանք «հաղթաթղթեր» ունեն», - մեջբերում է Թրամփի խոսքը Սպիտակ տան մամուլի ծառայությունը: