|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռևս չգիտի՝ ինչ է ձեռնարկելու Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի ապագայի կապակցությամբ. հայտնում է РИА Новости-ն:
Fox News-ի հաղորդավարը հետաքրքրվել է, թե Թրամփը մտադի՞ր է պաշտոնապես հայտարարել, որ Իրանը կատարում է համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները, թե՞ հայտարարել համաձայնագրից դուրս գալու մասին:
«Մենք կարող ենք անել և' դա, և' դա: Ես դեռևս հստակ չգիտեմ՝ ինչ եմ անելու»,- պատասխանել է նախագահը:
Ակնկալվում է, որ Թրամփն առաջիկա օրերին Իրանի հարցով հայտարարությամբ հանդես կգա: