|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չգիտի` կմտափոխվի՞ ԱՄՆ նախագահը Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու հարցում. հայտնում է РИА Новости-ն:
«Ես չգիտեմ»,- ասել է նա` նշելով, որ համարձակություն չի վերցնի իր վրա և չի խոսի նախագահի անունից: «Յուրաքանչյուրը իրավունք ունի ինքնուրույն որոշում ընդունելու»,- հավելել է Լավրովը գործակալության հետ զրույցում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր վերոհիշյալ պայմանագրից դուրս գալու մտադրության մասին` նշելով, որ ռուսական կողմը չի կատարում այն:
Նշենք, որ Պուտին-Թրամփ հանդիպումը պետք է կայանա Փարիզում նոյեմբերի 11-ին: Նախագահները Ֆրանսիա են մեկնելու` Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու: