Միասին կարող ենք
կարևոր
628 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-07 23:55
Աշխարհ

ԵՄ-ին մինչև հուլիսի 4-ը ժամանակ եմ տալիս առևտրային համաձայնագրի հասնելու համար. Թրամփ

ԵՄ-ին մինչև հուլիսի 4-ը ժամանակ եմ տալիս առևտրային համաձայնագրի հասնելու համար. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հիանալի հեռախոսազրույց է ունեել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ 

«ԵՄ-ին մինչև հուլիսի 4-ը ժամանակ եմ տալիս առևտրային համաձայնագրի հասնելու համար։ Համբերատար սպասում եմ, որ ԵՄ-ն կատարի առևտրային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։ Հակառակ դեպքում՝ մաքսատուրքերը շատ ավելի կբարձրանան»,-գրել է նա՝ նշելով, որ քննարկել են Իրանի հարցը, և ինքը շարունակել է պնդել, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։

2025 թվականի հուլիսին Վաշինգտոնը և Բրյուսելը համաձայնության եկան, ի թիվս այլ բաների, ամերիկյան ապրանքների անմաքս ներմուծման և ԱՄՆ-ում ներդրումների ավելացման վերաբերյալ։ Սակայն ԵՄ-ն դեռևս չի ընդունել համապատասխան օրենսդրությունը։