|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիան այն երկրների շարքում չէ, որոնց հետ Եգիպտոսն այժմ պատրաստ է համագործակցել լիբիական կարգավորման հարցում: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին:
«Որոշ ուժեր խրախուսել են ծայրահեղականությունը, արմատական կազմավորումներին՝ Սիրիայից Լիբիա տեղափոխելով օտարերկրյա զինյալներին և ահաբեկիչներին: Դրանք բոլորը բարդացնող գործոններ են, դրանց պետք է դիմակայի միջազգային հանրությունը, - ասել է նա:- Այսպիսով՝ մենք կշարունակենք համագործակցել մեր ընկերների հետ, այն երկրների հետ, որոնց մոտեցումները մոտ են մեզ, և այս փուլում չեմ կարող ասել, որ Թուրքիան դրանց մեջ է»:
Ըստ Շուքրիի՝ Կահիրեն կարծում է, որ Լիբիային վերաբերող բոլոր հարցերը պետք է բարձրացվեն միջլիբիական երկխոսության ընթացքում. «Մենք համակարգում ենք մեր ընկերների հետ՝ լինի Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Արևմտյան Եվրոպան և, իհարկե, Լիբիայի հարցով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացը։ Մենք ոչ մի արդարացում չենք գտնում տարածաշրջանում արտաքին միջամտությանը»: