|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Հրապարակը» գրում է․ Տեւական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող դիտորդներին հանել հայ-ադրբեջանական սահմանից. սա «խաղաղության պայմանագրի» այն կետերից է, որը դեռեւս չի համաձայնեցվել կողմերի միջեւ: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ չեն երկարաձգելու դիտորդների գործունեության ժամկետը՝ երեկ ճեպազրույցի ժամանակ հարցրինք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:
Նա բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ Ադրբեջանը նման պահանջ է ներկայացրել, հայկական կողմն էլ դիտորդների գործունեության շարունակության վերաբերյալ իր տարբերակն է ներկայացրել: Խնդրեցինք բացահայտել, թե ինչ տարբերակ է առաջարկել հայկական կողմը, նա չբացահայտեց՝ ասելով, որ դա կխանգարի բանակցություններին:
Հնչեցրինք մեր ունեցած տեղեկությունները, որ հայկական կողմն առաջարկում է դիտորդական առաքելության ֆորմատը փոխել` օֆիսային տարբերակով շարունակեն իրենց առաքելությունը, ավելի հեռու սահմաններից: Ալեն Սիմոնյանը նշեց․ «Չեմ բացառում, որ այն կետերում, որտեղ դեմարկացված սահման ունենք, օրինակ՝ Կիրանցի շրջանում, դիտորդական առաքելություն իրականացնելու կարիք չլինի: Չեմ բացառում, բայց որեւէ հստակ բան չեմ կարող ասել»: