|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ իշխանությունները բանակցում են Ռուսաստանի հետ հանրապետությունում նոր ԱԷԿ-ի կառուցմանը նրա հնարավոր մասնակցության վերաբերյալ: Այդ մասին РИА Новости-ի թղթակցին ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Նշենք, որ Ավինյանը Նյու Յորքում է, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի միջոցառումներին։
«Մեր էներգետիկ համակարգը կառուցված է երեք հիմնասյուների վրա՝ ատոմային էներգետիկա, ջերմային էներգետիկա և հիդրոէներգետիկա»,- ասել է նա:
Ավինյանի խոսքով` այս երեք աղբյուրներից էներգիայի ստացման բաժինները գրեթե հավասար են, և ատոմային էներգետիկայից Հայաստանը չի ցանկանում հրաժարվել:
«Մենք կշարունակենք և այժմ էլ դիտարկում ենք նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունները Մեծամորի ԱԷԿ-ի փակվելուց հետո»,- ասել է նա։
Ըստ ՀՀ փոխվարչապետի` հայկական կողմն արդեն քննարկում է ռուս գործընկերների հետ այդ հեռանկարը: