|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել են Հայաստանում անցկացվող խորհրդարանական ընտրություններին:
Մասնավորապես` РИА Новости-ն գրում է, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից միայն «Ելք»-ն ու «Ազատ դեմոկրատներ»-ն են կողմ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացմանը: Պարբերականը նշում է, որ «Ելք»-ը դեմ էր Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն, մինչդեռ «Ազատ դեմոկրատներ»-ը կոչ է անում դուրս գալ ԵԱՏՄ կազմից ու փոխարենը հարաբերություններ զարգացնել Եվրոպական Միության հետ:
«Մյուս քաղաքական ուժերը կողմ են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»,- գրում է РИА Новости-ն:
Газета.ру-ն նշում է, որ ընտրությունների ընթացքին հետևող դիտորդների թվում է նաև հանրահայտ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը:
Эхо Москвы-ն, հղում անելով փորձագետներին, գրում է, որ, անկախ ընտրությունների արդյունքներից, Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի փոխվի: Առաջնորդներից ոչ ոք չի պատրաստվում փոխել Ռուսաստանի հետ հարաբերությունների բնույթը: