|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Վրաստանի իշխանությունները հունվարի 9-ը սգո օր են հայտարարել։ Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի կառավարության աշխատակազմը։
Հայտարարության համաձայն՝ որոշումն ընդունվել է Աբխազիայի Գալիի շրջանի Սաբերիո գյուղում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Հունվարի 5-ին Սաբերիո գյուղի Չոլարիա ընտանիքի տանը տեղի ունեցած հրդեհը հինգ երեխայի կյանք է խլել. ամենափոքրը մեկ տարեկանից փոքր էր: Նախնական տեղեկություններով՝ ողբերգության պատճառը անզգուշությունն է եղել. տատիկը որոշել է վառել վառարանը, սակայն բենզինի և կերոսինի տարաները շփոթել է: Կրակը հաշված րոպեների ընթացքում բռնկել է տունը։ Հարեւաններին հաջողվել է փրկել միայն կնոջը։ Նա բուժում է ստանում Քութայիսիում։ Հարազատների տեղեկություններով՝ երեխաների մայրը բուժման մեջ է գտնվել Զուգդիդիի հիվանդանոցում։ Հայրը առավոտյան, մինչ ողբերգությունը, գնացել է կնոջն այցելելու՝ երեխաներին տանը թողնելով տատիկի հետ։