|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Արմեն Գեւորգյանը եւ Քրիստինե Վարդանյանը դեկտեմբերի 23-ին հանդիպել են ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Եվա Սունդքվիսթի, Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերի եւ Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
Պատգամավորները հյուրերի խնդրանքով ներկայացրել են իրենց տեսակետները Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, խոսել ՀՀ-Եվրամիություն համագործակցությունից՝ կարեւորելով դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում ԵՄ աջակցությունը:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հետ խաղաղության ապահովման երաշխիքներին: Պատգամավորները բարձրաձայնել են Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի, ինչպես նաեւ Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցերը:
Խմբակցության անդամները մտահոգություն են հայտնել, ըստ իրենց, Հայաստանում ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ: