|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Էրդողանը Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարել Պաղեստինում զոհված խաղաղ բնակիչների համար: Այս մասին տելեգրամում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«85 միլիոնանոց երկիրը սգում է մոտ 500 մուսուլմանի մահը: Իհարկե, Էրդողանը սրանով բարձրացնում է իր դերը իսլամական համայնքում:
Սակայն դա չէ էական:
Արցախում զոհված մոտ 300 հայ տղերքի և հրդեհից ևս 200 խաղաղ հայ բնակչի համար հայկական պետությունում` Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն սուգ չհայտարարվեց, այլև չի հրապարակվել նույնիսկ զոհերի անվանական ցանկը: Ինչպես որ մինչև այաօր չկա 44-օրյա պատերազմի զոհերի ցանկը:
Եթե հայկական պետությունը չի արժեվորում մեր տված զոհերը, դա չի անի ոչ մեկ:
Այսպիսի բարի լույս»: