կարևոր
3298 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-07 17:41
Քաղաքական

Կեղծ խոստումների հիման վրա ձևավորված իշխանությունը գրեթե ամեն օր նոր փորձություններ ու սուգ է բերում․ Մհեր Սահակյան

Օրակարգ, որը իր նախընտրական ծրագրում հայ ժողովրդին առաջարկեց  այս իշխանությունը և պատերազմում պարտություն տեսած ժողովրդին` քաղաքական տեխնալոգիաներով, պոպուլիստական խոստումներով,  իշխանական լծակներով ու չագուչով ստացավ իշխանություն իբր խաղաղություն բերելու համար։ Եվ իսկապես, չենք գտնի մեկին, ով չցանկանա խաղաղություն, չգիտակցի խաղաղության գինը, չցանկանա ապրել, սովորել, արարել և ստեղծագործել խաղաղ երկնքի տակ։ Այս մասին Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ անդամ, Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը։

«Բայց ինչպիսի՞նն է այսօրվա իրականությունը․ կեղծ խոստումների հիման վրա ձևավորված իշխանությունը գրեթե ամեն օր նոր փորձություններ, աղետներ ու սուգ է բերում, քանդում մեր  պետականության հիմքերը, բանակը, արժեզրկում այն ամենը, ինչը ազգայինն է և իրենց բոլոր ձախողումերը ներկայացնում որպես ձեռքբերումներ, դավաճանությունը որպես հերոսություն։ Հասել ենք նրան, որ բոլորովին վերջերս  իրեն քաղաքական մտքի տիտան համարող, հոգով-սրտով մի կամերսանտ, ով հանրությանը հայտնի է, որպես բոլոր ժամանակների իշխանությունների հետ օգուտով համագործակցության փորձ ունեցող  երեսփոխան, իշխանության և իր անունից այս ամբիոնից խոսում էր պետական շահից ու պնդում, որ Հայաստանի Հանրապետության պետական շահից է բխում Արցախը և արցախցուն թշնամուն հանձնելը, որ 120 000 հայի համար չպետք է մյուսները պատրաստ լինեն, որևէ զոհողության, որ ՀՀ շահերից է բխում հայրենիքը թուրքին զիճելով հայ թուրքական հարաբերությունների կարգավորումը՝ ուրանալով հայի դատը, եռաբլուրը, ծիծեռնակաբերդը»,- ասաց նա։

Պատգամավորը վստահ է, որ այդ մարդու տեսակը ապագայում նույն կերպ է արտահայտվելու Սյունիքի Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի և այնտեղ ապրող մեր հայրենակիցների վերաբերյալ․

«Լավ, շատ են եղել չէ մեր պատմության ընթացքում դեպքեր, երբ այս նույն թշնամու հետ փորձել են կարգավորել հարաբերություններ և խաբվել։ Հիշում ենք չէ Գրիգոր Զոհրապին։ Լավ ձեզ ինչ է թվում Կոմիտասը, Թումանյանը, Իսահակյանը, Նժդեհը, Արամը, Անդրանիկը և մեր մեծերը ձեր չափ խելք չունեին, որ ճանաչելով թուրքին նրան համարում էին թշնամի։ Ե՞րբ պետք է հասկանաք, որ ամեն անգամ հայրենիքից մի հատված զիջելով թշնամուն՝ խաղաղություն չեք բերի մեզ, առավել ևս, երբ դուք եք պնդում, որ պատրաստ եք զիջել, բայց չեք կարողանում հասկանալ թշնամու ուզած զիճման չափը, իսկ այն հային և հայաստանը բնաջնջելն է, թողնելով գեթ մեկ հայ, այն էլ թանգարանի համար։Եվ վերջապես, հայրենիքը հայոց պետականությունները ձեր սեփականությունը չեն, որ ինչպես ուզեք, այնպես էլ վարվեք։Հավատացած եմ, որ այն պահից, երբ մենք՝ հայերս, մեր եռամիասնությամբ և հավատքով համախմբվենք ոչ թե պարտության շուրջ, այլ հաղթանակի, միասնության, հզորացման շուրջ ապա կստանանք արժանապատիվ խաղաղություն»,-ասած ՀՅԴ-ական գործիչը։