|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Դեկտեմբերի 22-ին Հալեպի հյուսիսում Սիրիայի և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDG) միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ամենաքիչը զոհվել է 2 անձ: Սիրիայի պետական աղբյուրների համաձայն՝ նախքան կողմերը կբախվեին, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և «Ազգային հետախուզական ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը պաշտոնական շփումներ են ունեցել Սիրիայի ղեկավարության հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ կողմերն անդրադարձել են «SDG»-ին Սիրիայի բանակի կազմում ներգրավելու հարցին, որը համարվել էր երկկողմ հարաբերություններից և տարածաշրջանային զարգացումներից զատ ամենակարևոր թեման: Շփումների ընթացքում էլ Ֆիդանը կրկին ընդգծել է, թե կազմակերպությունը մտադիր չէ միանալ Սիրիայի բանակին՝ որպես հիմք ընդունելով այն, որ այդ հարցում վերջիններս հապաղում են:
«Ցավոք, մենք տեսնում ենք, որ SDG-ն ավելի շատ առաջընթաց գրանցելու մտադրություն չունի: Այստեղ իհարկե խոսել ենք նաև դրանց պատճառների մասին»,- ասել էր Ֆիդանը դեկտեմբերի 22-ին արած հայտարարությունում՝ միաժամանակ կազմակերպությանը մեղադրելով Իսրայելի հետ կոորդինացվելու մեջ, ինչն էլ, ըստ վերջինիս, Դամասկոս-«SDG» բանակցություններում մեծ խոչընդոտ է հանդիսանում:
Վերադառնալով դեկտեմբերի 22-ի բախումներին՝ նշենք, որ ավելի ուշ կողմերը հրադադար են հաստատել, սակայն բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունն այս իրադարձությունների ֆոնին ներկայացրել է այն սցենարը, որը կարող է ի հայտ գալ, եթե «SDG»-ն ի վերջո չմտնի Սիրիիայի բանակի կազմ:
Գործակալությունը, հիշեցնելով, որ SDG-ի կողմից մարտի 10-ի համաձայնագրի դրույթների չկատարման պարագայում Թուրքիան զգուշացրել է վերջինիս դեմ ռազմական գործողություն սկսել, գրում է, որ բացի ռազմական գործողություն սկսելուց Թուրքիան մեկ այլ ճգնաժամի է բախվելու:
«Ըստ մասնագետների՝ SDG-ի ինտեգրումը Սիրիայի բանակին կարող է նորոգել ամենախորը հատվածում գտնվող ներքին ճաքը, սակայն գործընթացի չհաջողման պարագայում, նոր ռազմական բախում կհրահրվի, որը կարող է խանգարել 14 տարվա պատերազմից հետո Սիրիայի վերականգման գործընթացին և ճանապարհ հարթել դեպի ճգնաժամ ու դրանում ներքաշել նաև Թուրքիային»:
Շետվում է, որ «SDG»-ն չի ցանկանում կորցնել պատերազմի ընթացքում որպես ԱՄՆ-ի գլխավոր դաշանկից ձեռք բերած ինքնավարությունը, «Իսլամական պետություն» (İŞİD) ահաբեկչական կազմակերպության բանտերի նկատմամբ իր վեահսկողությունը, ինչպես նաև նավթով հարուստ աղբյուրները և այդ իսկ պատճառով էլ հապաղում է ինտեգրման գործնթացում: