կարևոր
2818 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-09 11:57
Քաղաքական

2018 թվականից հետո քայքայվել է մի ամբողջ գործընթաց և երկիրը ներքաշվել է պատերազմի մեջ․ Սեյրան Օհանյան

Կառավարման համակարգում մեծ նշանակություն ունի որոշումների ընդունումը, գնահատումը այն համակարգում, որտեղ որոշումներ են ընդունվում։ Այս մասին  «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Հաջողությունների միշտ հասել ենք իրական և  ճշգրիտ գնահատումներ կատարելու արդյունքում։ Այսօրվա իշխանությունների կառավարման ժամանակահատվածում լուրջ ուշադրություն չի կայացվել իրավիճակի գնահատման վրա։ 2018 թվականից հետո քայքայվել է մի ամբողջ գործընթաց և երկիրը ներքաշվել է պատերազմի մեջ։ 2020թ․ պարտությունը  հետևանք է ուժերի ոչ ճիշտ գնահատականի։ Այսօրվա իշխանությունները ոչինչ չեն արել այդ ամենից խուսափելու համար։ Պետք է ունենայինք Գլխավոր շտաբեր, որտեղ պետք է կայացնեին ծանրակշիռ որոշումներ՝ բանակին թիկունք կանգնելու և հակարակորդին ինչ-որ տեղ կանգնեցնելու» ,- ասաց նա։

Պատգամավորը կարծում է, որ այդ ամենը դաս չեղավ։ Ըստ նրա՝ պատերազմից հետո պետք է անցկացվեր անվտանգության համակարգի գնահատում, և դրա արդյունքում որոշումների ընդունում․

«Ազգային ժողովում աշխատանքի ժամանակ էլ չտեսանք այդ ամենը։ Բոլոր նախաձեռնությունները որոնք եղել են մեր կողմից, հատկապես որոնք որ վերաբերում են Արցախին, հրամանատարությունը՝ չունեցան քաջություն, որ քննարկեն այն իրավիճակը, որի առաջ կանգնած ենք մենք»,- նշեց պատգամավորը։

Խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ այսօր այն հայտարարության օրն է, որը ամրագրեց այս աղետալի վիճակը պատերազմից հետո։

«Այսօր այդ ամբողջ ընթացքի վերլուծությունից հետո հանգում ենք  նրան, որ եթե պետական ռազմական կառավարման համակարգում չգիտակցությունը բերեց մեզ պարտության , բայց գործողությունների տարբեր հատվածներում մեր զինվորներն ու հրամանատարները կատարել են ամեն ինչ, իրավիճակը փրկելու համար»,- ասաց նա։