|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիան միացել է այն երկրներին, որոնք մասնակցում են ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարգադրությամբ չորեքշաբթի կտրուկ բարձրացվել են մի շարք ամերիկյան ապրանքների ներկրման համար մաքսատուրքերը։ Ավելի վաղ ԱՄՆ-ը բարձր մաքսատուրքեր է սահմանել Թուրքիայից պողպատի և ալյումինի ներկրման համար. գրում է Газета.ру-ն:
Թերթը նշում է, որ թուրքական լիրան տարվա սկզբից էժանացել է երկու անգամ:
Ըստ վերլուծաբանների, սակայն, թուրքական լիրայի արժեզրկման խնդիրը երեկ չի առաջացել ու կապված չէ միայն պատժամիջոցների ու մաքսատուրքերի հետ։ Ըստ փորձագետ Գայդար Հասանովի` թուրքական լիրայի արժեզրկումը պայմանավորված է նաև դրամավարկային քաղաքականության վրա Էրդողանի ազդեցության հետ կապված մտավախություններով։
Իսկ Անդրեյ Կուզնեցովը ընդգծում է, որ Թուրքիայում շարունակվում է արժութային ճգնաժամը. տեղի դրամավարկային իշխանությունները դեռ չեն ներկայացրել միջոցառումների ծրագիր, որոնք կհուսադրեին շուկայի մասնակիցներին։