|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Անցած կիրակի`մայիսի 19-ին, ցուցադրվել է ամերիկյան HBO հեռուստաալիքի արտադրության «Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ եթերաշրջանի վերջին սերիան. այն աշխարհում բացառիկ ռեկորդ է գրանցել իր դիտելությամբ, սակայն հեռուստադիտողների շարքերում չեն եղել Չինաստանի բնակիչները, տեղեկացնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ հեռուստասերիալի վերջին սերիան չհեռարձակելու որոշումը պայմանավորված է Վաշինգտոնի և Պեկինի միջև ընթացող «առևտրային պատերազմով»:

Չինաստանում «Գահերի խաղ»-ի վերջին սերիան պետք է հեռարձակվեր Tencent Video ընկերության կողմից, սակայն կազմակերպությունը հեռուստադիտողներին հաղորդագրության միջոցով տեղեկացրել է «տեխնիկական խնդիրների» առկայության մասին, այդպիսով`ռեյտինգային հեռուստասերիալի վերջին սերիայի ցուցադրման անհնարինության մասին:
Հակառակ այս ամենին` HBO-ից տեղեկացրել են, որ որևէ տեխնիկական խնդիր չի առաջացել: