|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.31 |
| EUR | ⚊ | € 439.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.8182 |
| GBP | ⚊ | £ 500.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.98 |
Ուկրաինայում կարգավորման հարցում Մոսկվայի և Կիևի դիրքորոշումներն ակնհայտորեն անհամատեղելի են, ուստի փոխզիջման հասնելու հնարավորությունն այժմ զրոյական է:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ CNN-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ հունիսի 14-ին նախագահ Վլադիմիր Պուտինը ուրվագծել է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը:
«Մենք գիտենք, թե ինչ է ասում Զելենսկին իր ծրագրերում և առաջարկներում: Եթե համեմատեք այս երկու դիրքորոշումները, կտեսնեք, որ դրանք, ըստ երևույթին, անհամատեղելի են: Փոխզիջման շանսերն այժմ հավասար են զրոյի»,- ասել է Ռյաբկովը: