|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Կիևի ոստիկանությունը երեկ երեկոյան սկսել է Մայդանի գրավումը: Ուկրաինական մայրաքաղաքում ողջ գիշեր շարունակվել են արյունալի բախումները ցուցարարների ու ոստիկանների միջև. հայտնում է kp.ru-ն:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհվել է 20 մարդ, այդ թվում` և' ցուցարարներ, և' իրավապահներ: Հիվանդանոց է տեղափոխվել 114 մարդ:
Ուկրաինայի նախախագահ Վիկտոր Յանուկովիչն ասօր ընդդիմությանը փոխզիջման կոչ է արել՝ ընդգծելով, որ կատարվածի համար ընդդիմությունն է մեղավոր, որը ցանկացած գնով, անգամ` մարդկային կյանքերի, ձգտում է հասնել իշխանության: Նա նաև ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և բարեկամներին: