|
Փոխարժեքներ
26 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Որպեսզի գործն ընդհանրապես հնարավոր լինի քննել, պետք է լինի մեղադրանք: Էդ մեղադրանք կոչված փաստաթղում Ռոբերտ Քոչարյանին վերագրված գործողություն չկա: Բերման ենթարկելու որոշումը ակնհայտ ոչ իրավաչափ է: Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, ում անհասկանալի մեղադրանքով կանչում են ինչ-որ մի տեղ՝ կարող է չգնալ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Արամ Օրբելյանը՝ մեկնաբանելով դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին բերման ենթարկելու որոշումը: